Իսրայելը հարվածներ է հասցրել «Հեզբոլլահի»՝ Բեյրութում գտնվող բազաներին
Աշխարհ
Իսրայելի զինված ուժերը հարվածել են Լիբանանի մայրաքաղաք Բեյրութի հարավային մասում գտնվող «Հեզբոլլահի» 10 թիրախի, հաղորդել է Իսրայելի պաշտպանության ուժերի (IDF) մամուլի քարտուղարի գրասենյակը։
Հայտարարության մեջ նշվում է, որ վերջին ժամերին IDF-ն լայնածավալ հարձակումների շարք է սկսել Լիբանանի ողջ տարածքում գտնվող «Հեզբոլլահի» ենթակառուցվածքների դեմ։ Գործողության ընթացքում ոչնչացվել են տասնյակ հրթիռային կայաններ։
Միաժամանակ, կես ժամվա ընթացքում Իսրայելը հարվածել է Բեյրութի Դահիյա թաղամասում գտնվող «Հեզբոլլահի» 10 թիրախի։ Դրանց թվում են հետախուզության շտաբը, Ռադվան ստորաբաժանման շտաբը և այլ հրամանատարական կետեր։
IDF-ն ընդգծել է, որ Իսրայելը «չի հանդուրժի իր տարածքում հարձակումները»։


















































Ամենադիտված
Սպանություն է տեղի ունեցել Երևանում