Հաղթանակի համար Իրանին անհրաժեշտ է հարվածել ընդամենը երկու թիրախի․ ԶԼՄ
Աշխարհ
Իրանի ուժերը մի քանի օբյեկտիվ առավելություններ ունեն ԱՄՆ-ի և Իսրայելի նկատմամբ, հայտարարել է ԿՀՎ նախկին վերլուծաբան Լարի Ջոնսոնը YouTube-ում։
Նա նշել է, որ ԱՄՆ-ն և Իսրայելը ստիպված են հարձակվել Իրանում հարյուրավոր տարբեր թիրախների վրա, քանի որ դրանք ցրված են ամբողջ երկրով մեկ։ Ջոնսոնի խոսքով՝ իրանական բանակի առաջադրանքը շատ ավելի պարզ է, քանի որ իսրայելական թիրախների մոտ 80%-ը գտնվում է Թել Ավիվում և Հայֆայում։ «Հետևաբար, Իրանին անհրաժեշտ է հարվածել միայն երկու թիրախի», -նշել է վերլուծաբանը։
«Իսրայելցիները տառապում են։ Նրանք ազդանշաններ են ուղարկում. նրանք ցանկանում են հրադադար», - ասել է նա։
Ջոնսոնը հավելել է, որ Իրանի հակագրոհները մեծապես զրկել են ԱՄՆ-ին և Իսրայելին իրենց առավելություններից և խափանել նրանց ռազմական ծրագրերը։
«Ոչ ոք չէր կարող պատկերացնել, որ Իրանը կխափանի հինգ ռադար։ Սա կուրացրել է և՛ ԱՄՆ-ին, և՛ Իսրայելին», - նշել է վերլուծաբանը։


















































Ամենադիտված
Սպանություն է տեղի ունեցել Երևանում