Եվրամիությունը պետք է մասնակցի Ուկրաինայի հարցով բանակցություններին․ Զելենսկի
Աշխարհ
Եվրամիությունը պետք է ներգրավված լինի Ուկրաինայում հակամարտության կարգավորման գործում, հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին իր Telegram ալիքում։
Նա նշել է, որ Եվրամիության և Գերմանիայի մասնակցությունը բանակցային գործընթացին անհրաժեշտ է, քանի որ այն ներառում է Ուկրաինայի վերականգնման, Եվրոպայի անվտանգության ենթակառուցվածքների և Կիևի ԵՄ անդամակցության թեմաները։
Մարտի 10-ին Զելենսկին հայտարարել է, որ շարունակում է ձգտել ԵՄ երկրների մասնակցությանը կարգավորման բանակցություններին։ Նա հավելել է, որ ռուսական կողմը հետաքրքրված չէ հանդիպմանը եվրոպացի ներկայացուցիչների ներկայությամբ։


















































Ամենադիտված
Սպանություն է տեղի ունեցել Երևանում