Իսրայելի «Երկաթե գմբեթը» 24 ժամվա ընթացքում որսացել է հրթիռների միայն կեսը․ NYP
Համաշխարհային Մամուլ
Իսրայելի «Երկաթե գմբեթ» հակահրթիռային պաշտպանության համակարգը վերջին 24 ժամվա ընթացքում Լիբանանի շիական «Հեզբոլլահ» կազմակերպության կողմից արձակված 100 հրթիռներից միայն կեսն է որսացել, հաղորդում է New York Post-ը՝ հղում անելով Իսրայելի պաշտպանության ուժերի (IDF) աղբյուրին։
Աղբյուրի փոխանցմամբ՝ Իսրայելը պատրաստվում է ցամաքային գործողություն Լիբանանում՝ ի պատասխան այս հարձակման։ Հրատարակությունը նշում է, որ դեռևս պարզ չէ, թե որքան վնաս է կրել Իսրայելը և ինչ մասշտաբի է IDF-ի հնարավոր ցամաքային գործողությունը։
Նախորդ օրը Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը հայտարարել էր, որ Թեհրանը հանձնառու է տարածաշրջանում խաղաղությանը, սակայն դրա համար անհրաժեշտ են փոխհատուցումներ, ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից չհարձակվելու հստակ երաշխիքներ և Իսլամական Հանրապետության օրինական իրավունքների ճանաչում։


















































Ամենադիտված
Սպանություն է տեղի ունեցել Երևանում