Սիյարտո. Ուկրաինան ցանկանում է ամբողջական էներգետիկ շրջափակում կիրառել Հունգարիային
Աշխարհ
Ուկրաինան ձգտում է Հունգարիայի նկատմամբ լիակատար էներգետիկ շրջափակում սահմանել՝ արգելափակելով ռուսական նավթի մատակարարումները «Դրուժբա» խողովակաշարով, իսկ այժմ հարձակվելով «Թուրքական հոսք» գազատարի վրա։
Այս մասին հայտարարել է Հունգարիայի արտաքին գործերի նախարար Պետեր Սիյարտոն՝ ընդգծելով, որ երկրի կառավարությունը թույլ չի տա դա տեղի ունենա։ Նա հայտնել է, որ Ռուսաստանի էներգետիկայի առաջին փոխնախարար Պավել Սորոկինը հեռախոսով տեղեկացրել է իրեն Ուկրաինայի զինված ուժերի կողմից «Թուրքական հոսք» գազատարի ենթակառուցվածքների վրա հարձակումների մասին։ «Ուկրաինան ցանկանում է Հունգարիայի նկատմամբ ամբողջական էներգետիկ շրջափակում կիրառել։
Ուկրաինան ցանկանում է բացարձակապես անհնար դարձնել Հունգարիայի համար էներգիայի մատակարարումը, այդ իսկ պատճառով ուկրաինացիներն արդեն իսկ արգելափակել են նավթի մատակարարումները, իսկ հիմա ցանկանում են արգելափակել գազի մատակարարումները», - ասել է արտգործնախարարը M1 հեռուստաալիքով հեռարձակված տեսաուղերձում։
Սիյարտոն նշել է, որ «Թուրքական հոսքը» կարևորագույն նշանակություն ունի Հունգարիա բնական գազի մատակարարման համար։ «Եթե այս խողովակաշարը դառնա անօգտագործելի, գազը կդադարի հոսել դեպի Հունգարիա և նույնիսկ Կենտրոնական և Հարավարևելյան Եվրոպայի որոշ երկրներ», - բացատրել է Սիյարտոն։


















































Ամենադիտված
Սպանություն է տեղի ունեցել Երևանում