Պուտինը պաշտոնից ազատել է Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղարի օգնականին
Ռուսաստան
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը պաշտոնից ազատել է Անվտանգության խորհրդի քարտուղարի օգնական Պավել Կոնովալչիկին։ Համապատասխան հրամանագիրը հրապարակվել է իրավական ակտերի պաշտոնական պորտալում։
Փաստաթղթում նշվում է, որ Կոնովալչիկ Պավել Միխայլովիչը ազատվում է Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղարի օգնականի պաշտոնից։ Հրամանագրում որոշման պատճառների վերաբերյալ մանրամասներ չեն ներկայացվում։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ մարտի 6-ին Պուտինը խորհրդակցություն էր անցկացրել Անվտանգության խորհրդի, պաշտպանության նախարարության և Գլխավոր շտաբի ներկայացուցիչների հետ՝ քննարկելով Ուկրաինայում ընթացող ռազմական գործողությունների թեման։


















































Ամենադիտված
Սպանություն է տեղի ունեցել Երևանում