Ֆրանսիայում ՀՀ դեսպան Արման Խաչատրյանը մասնակցել է Սուրբ Աստվածածնի մատուռի բացմանը նվիրված հանդիսավոր արարողությանը (լուսանկարներ)
Գիտություն և Մշակույթ
Մարտի 11-ին Ֆրանսիայում ՀՀ դեսպան Արման Խաչատրյանը մասնակցել է Փարիզի Սուրբ Խաչ հայ կաթողիկէ եկեղեցու Սուրբ Աստվածածնի մատուռի բացմանը նվիրված հանդիսավոր արարողությանը։
Մատուռի վերականգնման աշխատանքրներն իրականացվել են Փարիզի քաղաքապետարանի կողմից՝ Փարիզի պաշտամունքային շենքերի վերականգնման ծրագրի շրջանակներում և բարերարների աջակցությամբ։
Բացման խոսքով հանդես է եկել Հայ կաթողիկե եկեղեցու Ֆրանսիայի թեմի առաջնորդ Գերապայծառ Եղյա եպիսկոպոս Եղիայանը: Միջոցառմանը ներկա էր և ելույթով հանդես է եկել Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոն։ Ելույթներ են ունեցել նաև Փարիզի Կենտրոնի վարչական շրջանի ղեկավար Արիել Վեյլը և բարերար Արա Ահարոնյանը։
Միջոցառման շրջանակներում կազմակերպված համերգին հնչել են հայկական ժողովրդական երաժշտության ստեղծագործություններից։


















































Ամենադիտված
Սպանություն է տեղի ունեցել Երևանում