Ռուսաստանը նախազգուշացրել է Ֆինլանդիային միջուկային զենքի ներմուծման հետևանքների մասին
Ռուսաստան
Ռուսաստանի մշտական ներկայացուցիչը ԵԱՀԿ-ում Դմիտրի Պոլյանսկին հայտարարել է, որ Ֆինլանդիայի կողմից միջուկային զենքի ներմուծումն ու պահեստավորումը թույլատրելու հնարավոր որոշումը կարող է այդ երկիրը դարձնել Ռուսաստանի պատասխան հարվածի թիրախ։ Այդ մասին նա ասել է կազմակերպության Մշտական խորհրդի նիստում, փոխանցում է ՏԱՍՍ գործակալությունը։
Պոլյանսկու խոսքով՝ նման քայլը չի բարձրացնի Ֆինլանդիայի անվտանգությունը, այլ հակառակը՝ կստեղծի նոր լուրջ սպառնալիքներ Ռուսաստանի համար։ Դիվանագետը ընդգծել է, որ Հելսինկիի կողմից միջուկային զենքի վերաբերյալ սահմանափակումների վերացումը Մոսկվայի սահմանների մոտ կդիտարկվի որպես սադրիչ քայլ։
Ավելի վաղ Ֆինլանդիայում առաջարկվել էր փոփոխել գործող օրենսդրությունը՝ երկրի պաշտպանության ոլորտում հնարավոր սահմանափակումները վերացնելու նպատակով։ Կառավարությունը նաև քննարկում է երկրի տարածքով միջուկային զենքի տարանցման արգելքը վերացնելու տարբերակը։ Ֆինլանդիայի պաշտպանության նախարար Անտտի Հյակկյանենի խոսքով՝ Հելսինկին չի բացառում, որ Մոսկվան կարող է բողոք հայտնել այդ նախաձեռնության կապակցությամբ։


















































Ամենադիտված
Սպանություն է տեղի ունեցել Երևանում