Երգչուհի Սլավային կոչ են արել դիմել նարկոլոգի՝ սկանդալային համերգից հետո
Հասարակություն
Հոգեբույժ և նարկոլոգ Վասիլի Շուրովը կոչ է արել ռուս երգչուհի Սլավային (իսկական անունը՝ Անաստասիա Սլանևսկայա) դիմել մասնագետի։ Նրա խոսքերը փոխանցում է «Пятый канал» հեռուստաալիքը։
Շուրովի խոսքով՝ երգչուհուն «վաղուց ժամանակն է դիմել նարկոլոգի»։ Միևնույն ժամանակ նա չի բացառել, որ Սլավայի աղմկահարույց վարքագիծը և երգչուհի Լարիսա Դոլինայի հասցեին ուղղված քննադատությունները կարող էին նաև մաս լինել հանրային ուշադրություն գրավելու փորձի։
Սկանդալը սկսվել էր այն բանից հետո, երբ Պենզայում կայացած համերգի հանդիսատեսները հայտարարել էին, որ երգչուհին բեմ է դուրս եկել հարբած վիճակում և դժվարությամբ էր կանգնում ոտքի վրա։ Ավելի ուշ համացանցում տարածված տեսանյութերում Սլավան մեղադրել էր հանդիսատեսին համերգը ձախողելու մեջ և խոստացել վերադարձնել տոմսերի գումարը։ Դրանից հետո երգչուհին սոցիալական ցանցերում հրապարակել էր տեսանյութ, որտեղ պատմել էր վատ ինքնազգացողության մասին։


















































Ամենադիտված
Սպանություն է տեղի ունեցել Երևանում