Բժիշկը նախազգուշացրել է ջրի չափազանց շատ օգտագործման վտանգի մասին
Հասարակություն
Նեֆրոլոգ Մարիա Պրոսկուրան հերքել է տարածված կարծիքը, թե յուրաքանչյուր մարդ պետք է օրական պարտադիր խմի երկու լիտր ջուր։ Նրա խոսքերը փոխանցում է «Գազետա.Ru»-ն։
Բժիշկի խոսքով՝ հեղուկի օգտագործման համար համընդհանուր նորմա գոյություն չունի։ Օրգանիզմի ջրի պահանջը կախված է բազմաթիվ գործոններից՝ մարդու տարիքից, մարմնի քաշից, կլիմայից, ֆիզիկական ակտիվությունից, սննդակարգում աղի քանակից և ընդհանուր առողջական վիճակից։
Մասնագետը նաև նշել է, որ չափազանց շատ ջուր խմելը չի «մաքրում» երիկամները և չի կանխում դրանց հիվանդությունները։ Ընդհակառակը՝ սրտային անբավարարություն կամ երիկամների աշխատանքի խանգարում ունեցող մարդկանց դեպքում հեղուկի ավելցուկը կարող է վնասել և նույնիսկ առաջացնել արյան ճնշման բարձրացում կամ այլ վտանգավոր վիճակներ։


















































Ամենադիտված
Գագիկ Ծառուկյանից կբռնագանձվի 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ