Հնդկաստանի վարչապետը հեռախոսազրույց է ունեցել Իրանի նախագահի հետ
Աշխարհ
Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին հեռախոսազրույց է ունեցել Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ։ Զրույցի ընթացքում կողմերը քննարկել են Մերձավոր Արևելքում շարունակվող հակամարտությունը։ Այս մասին հայտնում է AL-JAZEERA-ն:
Մոդին Իրանի նախագահին հայտնել է, որ խորը մտահոգված է լարվածության աճով և խաղաղ բնակչության շրջանում զոհերի թվով։ Այս մասին նա գրել է X սոցիալական ցանցում կատարած հրապարակման մեջ։
Հնդկաստանի վարչապետը նաև վերահաստատել է Հնդկաստանի հանձնառությունը խաղաղության և կայունության նկատմամբ և կոչ արել ընտրել երկխոսության և դիվանագիտության ճանապարհը։
Մոդին նշել է, որ իր առաջնահերթ խնդիրը Հնդկաստանի քաղաքացիների անվտանգությունն ու պաշտպանությունն է, ինչպես նաև ապրանքների և էներգակիրների անխոչընդոտ տեղափոխումը։


















































Ամենադիտված
Սպանություն է տեղի ունեցել Երևանում