Իրանը սպառնում է հարվածել Մերձավոր Արևելքում նավթագազային օբյեկտներին
Աշխարհ
Իրանը կհարվածի Մերձավոր Արևելքի այն երկրների նավթագազային օբյեկտներին, որտեղ Միացյալ Նահանգներն ունի շահեր, իր ենթակառուցվածքների վրա «չնչին հարձակման» դեպքում, ասվում է Իրանի ռազմական հրամանատարության՝ «Խաթամ ալ-Անբիա» կենտրոնական շտաբի հայտարարության մեջ։
«Մենք զգուշացնում ենք թշնամու կառավարությանը և նրա բոլոր դաշնակիցներին, որ Իրանի էներգետիկ ենթակառուցվածքների և նավահանգիստների վրա նույնիսկ չնչին հարձակումը կհանգեցնի մեր ջախջախիչ և կործանարար պատասխանին։ Նման հարձակման դեպքում տարածաշրջանի բոլոր նավթագազային ենթակառուցվածքները, որտեղ Միացյալ Նահանգներն ու նրա արևմտյան դաշնակիցներն ունեն շահեր, կայրվեն և կոչնչացվեն», - ասվում է հայտարարության մեջ, որը մեջբերել է Իրանի պետական հեռարձակողը։


















































Ամենադիտված
Սպանություն է տեղի ունեցել Երևանում