Թել Ավիվում տագնապային ազդանշաններ են հչում
Աշխարհ
Թել Ավիվում հնչում են օդային հարձակման ազդանշաններ, այն բանից հետո, երբ Իսրայելի պաշտպանության բանակը հայտնեց Իրանից հրթիռային հարձակման մասին։
Ավելի վաղ Իսրայելի բանակը հայտնել էր, որ ֆիքսել է հրթիռների արձակում Իրանից։ Հրթիռների արձակումը և օդային հարձակման ազդանշանները հնչել են վարչապետ Բենիամին Նեթանյահուի մամուլի ասուլիսի ժամանակ։
Իսրայելի հրթիռային նախազգուշացման համակարգի համաձայն՝ տագնապը միացել է կենտրոնական Իսրայելի զգալի մասում, ինչպես նաև Արևմտյան ափին։


















































Ամենադիտված
Սպանություն է տեղի ունեցել Երևանում