Նեթանյահուն հայտնել է, որ Թրամփի հետ «գրեթե ամեն օր» խոսում է հեռախոսով
Աշխարհ
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն Իրանի հետ առճակատումից հետո իր առաջին մամուլի ասուլիսի ժամանակ ասել է, որ գրեթե ամեն օր հեռախոսով խոսում է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ։
Նեթանյահուն Թրամփի հետ իր զրույցները որակել է որպես «ազատ» և «բաց»։ Իրանի նոր առաջնորդի վերաբերյալ Իսրայելի ծրագրերի մասին հարցին Իսրայելի վարչապետը պատասխանել է, որ «մտադիր չէ մամուլի ասուլիսում տեղեկատվություն տրամադրել այն մասին, թե ինչ է պատրաստվում անել Իսրայելը»։
Նա, սակայն, հավելել է, որ Իրանի նոր գերագույն առաջնորդ այաթոլլա Մոջթաբա Խամենեին «չի կարող հանրությանը ներկայանալ»։


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն