ԱՄՆ-ն ունի անսահմանափակ զինամթերք և շատ ժամանակ․ Թրամփ
Աշխարհ
Իրանի հետ հակամարտության մասին խոսելով՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն ունի անսահմանափակ զինամթերք և շատ ժամանակ։ «Մենք ունենք աննախադեպ կրակային հզորություն, անսահմանափակ զինամթերք և առատ ժամանակ», – գրել է Թրամփը Truth Social-ի իր էջում։
Նրա խոսքով՝ Իրանի ռազմածովային և ռազմաօդային ուժերը ոչնչացվել են, ԱՄՆ-ն շարունակում է ոչնչացնել իրանական հրթիռները, անօդաչու թռչող սարքերը և «մնացած ամեն ինչ», իսկ իրանցի առաջնորդները «ջնջվել են երկրի երեսից»։
Նա սխալ է համարել ամերիկյան The New York Times թերթի կողմից առաջ քաշված այն ենթադրությունը, որ ԱՄՆ-ն չի հաղթում Իրանի հետ հակամարտությունում։


















































Ամենադիտված
Սպանություն է տեղի ունեցել Երևանում