Պեսկովի հայտարարությունը Բրյանսկի հարվածի մասին մտահոգություն է առաջացրել Բրիտանիայում
Ռուսաստան
Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովի հայտարարությունը, ըստ որի՝ Ուկրաինայի զինված ուժերի կողմից Բրյանսկի վրա իրականացված հրթիռային հարձակմանը կարող էին ներգրավված լինել բրիտանացի մասնագետներ, արձագանք է առաջացրել Մեծ Բրիտանիայում։ Այդ մասին գրում է բրիտանական Daily Express պարբերականը՝ Պեսկովի խոսքերը բնութագրելով որպես «շատ լուրջ» և «մտահոգիչ» հայտարարություն, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
Պեսկովը նշել է, որ Բրյանսկի վրա իրականացված հարվածը Storm Shadow հեռահար թևավոր հրթիռներով հնարավոր չէր առանց բրիտանացի մասնագետների մասնակցության։ Նրա խոսքով՝ Ռուսաստանը լիովին գիտակցում է այդ հանգամանքը և հաշվի է առնում այն իրավիճակի գնահատման ընթացքում։
Հաղորդվում է, որ մարտի 10-ի երեկոյան Ուկրաինայի զինված ուժերը հրթիռային հարված են հասցրել Բրյանսկին։ Տեղեկությունների համաձայն՝ հրթիռներից մեկը ընկել է խոշոր տրանսպորտային հանգույցի շրջանում, որի հարևանությամբ գտնվում են առևտրի կենտրոն և բնակելի թաղամաս։ Ռուսաստանի իշխանությունները հայտարարել են, որ հնարավոր պատասխան քայլերի մասին որոշումը կընդունեն երկրի զինված ուժերը։


















































Ամենադիտված
Սպանություն է տեղի ունեցել Երևանում