Հայտնի ռեփերը տուգանվել է թմրանյութերի քարոզի համար
Հասարակություն
Ռուսաստանում դատարանը տուգանել է հայտնի ռեփեր Pharaoh-ին (իրական անունը՝ Գլեբ Գոլուբին)՝ նրա երգերի տեքստերում թմրանյութերի օգտագործման քարոզի համար։ Այդ մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
Խոսքը վերաբերում է մի շարք երգերի, որոնք հրապարակված են եղել տարբեր երաժշտական հոսքային հարթակներում։ Դատարանի որոշմամբ երաժշտին նշանակվել է 80 հազար ռուբլու չափով վարչական տուգանք։
Ռեփերը չի մասնակցել դատական նիստին, սակայն դատարան է ուղարկել գրավոր առարկություններ։ Նա նշել է, որ ներկայում իր որոշ երգեր արդեն հասանելի չեն երաժշտական հարթակներում, և դրանց տեքստերում նախատեսվում է փոփոխություններ կատարել։ Գործը քննվել է Ռուսաստանի վարչական օրենսգրքի այն հոդվածով, որը վերաբերում է ինտերնետում թմրանյութերի կամ հոգեմետ նյութերի քարոզին։


















































Ամենադիտված
Ապրիլի 1-ից ԱՊՊԱ համակարգում ուժի մեջ են մտնում կարևոր փոփոխություններ