Իրանը հրթիռային հարված է հասցրել Թուրքիայում գտնվող ԱՄՆ Ինջիրլիք ավիաբազայի ուղղությամբ
Թուրքիա
Թուրքիայի արևելքում գտնվող Ինջիրլիք ամերիկյան ավիաբազայում հնչել են օդային տագնապի ազդանշաններ այն բանից հետո, երբ բազան, նախնական տվյալներով, ենթարկվել է Իրանից արձակված բալիստիկ հրթիռների հարձակմանը։ Այդ մասին հայտնում է թուրքական Anadolu գործակալությունը։
Տեղեկությունների համաձայն՝ երկու բալիստիկ հրթիռ, որոնք շարժվում էին Թուրքիայի ուղղությամբ, ՆԱՏՕ-ի հակաօդային պաշտպանության համակարգերի կողմից խոցվել են մինչև նպատակին հասնելը։ Բաց աղբյուրների վերլուծությամբ զբաղվող OSINT մասնագետները նշում են, որ ավիաբազայի տարածքի վերևում նկատվել է մի քանի բալիստիկ հրթիռ։
Ավելի վաղ՝ մարտի 9-ին, ՆԱՏՕ-ի հակաօդային պաշտպանության համակարգերը Թուրքիայում խոցել էին Իրանից արձակված մեկ այլ բալիստիկ հրթիռ։ Միջադեպից հետո Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել էր, որ Անկարան նախազգուշացրել է Թեհրանին, սակայն Իրանը շարունակում է քայլեր կատարել, որոնք կարող են վտանգել երկու երկրների միջև հարաբերությունները։


















































Ամենադիտված
Սպանություն է տեղի ունեցել Երևանում