Երիտասարդը ավտոմեքենա նորոգելիս վերապրել է կլինիկական մահ
Հասարակություն
Ռուսաստանի Սվերդլովսկի մարզում 21-ամյա տղամարդը ավտոմեքենան վերանորոգելիս վերապրել է կլինիկական մահ։ Դեպքի մասին տեղեկությունը հրապարակել է Shot Telegram-ալիքը։
Ըստ աղբյուրի՝ երիտասարդը ավտոմեքենա էր նորոգում ավտոտնակում և հանկարծ դադարել էր կապ հաստատել ծնողների հետ։ Մտահոգված հարազատները սկսել են նրան որոնել և միայն երեք ժամ անց գտել են ավտոտնակում՝ անգիտակից վիճակում։ Պարզվել է, որ տարածքը ամբողջությամբ լցված է եղել գազով։
Երիտասարդին ծանր վիճակում տեղափոխել են հիվանդանոց, որտեղ նա գտնվել է կոմայի մեջ և ունեցել է սրտի կանգ։ Սվերդլովսկի մարզի առողջապահության նախարարությունից հայտնել են, որ բժիշկներին հաջողվել է հրաշքով փրկել նրա կյանքը։ Այժմ նա վերականգնման փուլում է և կրկին սովորում է քայլել ու խոսել։


















































Ամենադիտված
Սպանություն է տեղի ունեցել Երևանում