Գրոսսին հայտնել է, թե ինչ է անհրաժեշտ Զապորոժիեի ԱԷԿ-ում էլեկտրաէներգիայի արտադրության վերսկսման համար
Աշխարհ
Զապորոժյեի ատոմակայանում (ԶԱԷԿ) էլեկտրաէներգիայի արտադրությունը կարող է վերականգնվել միայն ռազմական գործողությունների դադարեցումից հետո, հայտարարել է ԱԷՄԳ-ի գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսսին Մոսկվայում կայացած Ռուսաստան-ԱԷՄԳ միջգերատեսչական խորհրդակցություններից հետո։
«Առաջին հերթին, կայանի լիարժեք աշխատանքը վերսկսելու համար անհրաժեշտ է խաղաղություն և լռություն։ Ատոմային օբյեկտին չպետք է որևէ սպառնալիք լինի», - ասել է նա։
Գրոսսին ընդգծել է, որ ԶԱԷԿ-ը էլեկտրաէներգիայի արտադրության վերսկսմանը նախապատրաստելը Ռուսաստանի Դաշնության համար մեծ և թանկարժեք ձեռնարկ է։ Նա նաև բարձր է գնահատել «Ռոսատոմ»-ի ղեկավարության և ԶԱԷԿ-ի անձնակազմի մասնագիտական մոտեցումը կայանի անվտանգությունն ապահովելու գործում։


















































Ամենադիտված
Ապրիլի 1-ից ԱՊՊԱ համակարգում ուժի մեջ են մտնում կարևոր փոփոխություններ