Ինչ ծրագիր ունի Թրամփը Կուբայի համար․ Bloomberg
Համաշխարհային Մամուլ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ցանկանում է տնտեսական ճնշում գործադրել՝ Կուբային ֆինանսապես Վաշինգտոնից կախյալ դարձնելու համար, ինչպես նաև պլանավորում է փոխարինել կղզու նախագահին, հաղորդում է Bloomberg-ը՝ հղում անելով աղբյուրներին։
Մի աղբյուր Bloomberg-ին հայտնել է, որ Թրամփը և նրա դաշնակիցները ցանկանում են փոխարինել Կուբայի նախագահ Միգել Դիաս-Կանելին, որին Վաշինգտոնը «համարում է անընդունակ անհրաժեշտ քաղաքական և տնտեսական բարեփոխումներ իրականացնելու համար»։ Bloomberg-ը հաղորդում է, որ ԱՄՆ պաշտոնյաներն արդեն բանակցություններ են վարել Ռաուլ Գիլյերմո Ռոդրիգես Կաստրոյի՝ Կուբայի նախկին նախագահ Ռաուլ Կաստրոյի թոռան հետ։
«Թրամփի վարչակազմը կրտսեր Կաստրոյին դիտարկում է որպես պոտենցիալ գործնական առաջնորդ, որը կարող է հետաքրքրված լինել Ֆիդելի և Ռաուլ Կաստրոյի գլխավորած հեղափոխության ուղղափառ հայացքներից զերծ գործարքներ կնքելով», - հաղորդում է Bloomberg-ը՝ հղում անելով աղբյուրին։


















































Ամենադիտված
Ապրիլի 1-ից ԱՊՊԱ համակարգում ուժի մեջ են մտնում կարևոր փոփոխություններ