Politico. Վենսը դեմ է եղել ԱՄՆ-ի կողմից Իրանում իրականացվող գործողությանը
Աշխարհ
ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դեյ Վենսը կասկածանքով է վերաբերվում Իրանում ԱՄՆ գործողությանը, քանի որ սկզբում դեմ էր դրան, հաղորդում է Politico-ն՝ հղում անելով իր աղբյուրներին։
Նրա խոսքով՝ փոխնախագահը գործողության նախապատրաստման շրջանում հստակեցրել է, որ դեմ է հարվածներին, չնայած հրապարակավ աջակցել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի քաղաքականությանը: Politico-ի աղբյուրները նշում են, որ Վենսը «սկեպտիկ» է, «մտահոգված է հաջողության հնարավորության վերաբերյալ» և «պարզապես դեմ է դրան»:
«Վենսի դերն է նախագահին և վարչակազմին ներկայացնել բոլոր տեսանկյունները, ցույց տալ իրավիճակը տարբեր անկյուններից: Ահա թե ինչ է նա անում: Բայց երբ որոշումը վերջնականապես կայացվում է, նա համաձայնվում է», - հրատարակությանը հայտնել է աղբյուրներից մեկը:


















































Ամենադիտված
Ապրիլի 1-ից ԱՊՊԱ համակարգում ուժի մեջ են մտնում կարևոր փոփոխություններ