Վերա Բրեժնևան բորբոքել է նշանադրության մասին լուրերը
Հասարակություն
«ВИА Гра» խմբի նախկին մեներգչուհի Վերա Բրեժնևան նոր լուսանկարներով բորբոքել է իր հնարավոր նշանադրության մասին խոսակցությունները։ Նա իր Instagram էջում հրապարակել է Փարիզի հայտնի Ritz հյուրանոցում արված մի շարք լուսանկարներ։
Լուսանկարներում երգչուհին ցուցադրել է ադամանդե մատանի, որը կրում էր աջ ձեռքի անանուն մատին։ Հետևորդները անմիջապես ուշադրություն են դարձրել զարդին և սկսել քննարկել, որ այն կարող է լինել նշանադրության մատանի։
Հրապարակումը հայտնվել է այն բանից հետո, երբ Բրեժնևայի նախկին ամուսին Կոնստանտին Մելաձեն նկատվել էր երիտասարդ աղջկա հետ զբոսնելիս։ Զույգին տեսել էին սուպերմարկետում, սակայն աղջկա ինքնությունը չէր հրապարակվել, ինչից հետո համացանցում ակտիվ քննարկումներ էին սկսվել նրանց հարաբերությունների շուրջ։


















































Ամենադիտված
Սպանություն է տեղի ունեցել Երևանում