Բանկիրին Իտալիայում սպանել է սեփական որդին
Հասարակություն
Իտալիայում սպանվել է ուկրաինացի նախկին բանկիր Ալեքսանդր Ադարիչը․ քննության տվյալներով՝ նրան խեղդամահ է արել իր որդին՝ Իգոր Ադարիչը։ Այս մասին գրում է իտալական Corriere della Sera թերթը։
Քննության համաձայն՝ 54-ամյա Ադարիչը արդեն մահացած էր, երբ հունվարի 23-ին ընկել է Միլանի Via Nerino փողոցում գտնվող հյուրանոցի չորրորդ հարկից։ Մարմնի վրա հայտնաբերված հետքերը ցույց են տվել, որ տղամարդը նախ խեղդամահ է արվել։ Դատաբժշկական փորձաքննությունն էլ հաստատել է այդ վարկածը։
Կասկածյալ որդին՝ 33-ամյա գործարար Իգոր Ադարիչը, ձերբակալվել է փետրվարի 27-ին Բարսելոնայում։ Իրավապահները այժմ փնտրում են նաև նրա հնարավոր գործընկերներին։ Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ դեպքից հետո երկու մարդ շտապ լքել էր այն հյուրանոցը, որտեղից նետվել էր բանկիրի մարմինը։


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ