ԿԲ-ն կտրուկ բարձրացրել է դոլարի պաշտոնական փոխարժեքը. ՌԴ
Ռուսաստան
Ռուսաստանի Կենտրոնական բանկը բարձրացրել է դոլարի պաշտոնական փոխարժեքը՝ այն հասցնելով 80,23 ռուբլու։ Այդ մասին վկայում են կարգավորողի պաշտոնական կայքում հրապարակված տվյալները։
Նախորդ՝ մարտի 13-ին, դոլարի պաշտոնական փոխարժեքը կազմել էր 79,07 ռուբլի։ Այսպիսով, ԿԲ-ն ամերիկյան արժույթի արժեքը բարձրացրել է 1,16 ռուբլով։ Նոր ցուցանիշը գործելու է մարտի 14-16-ը։
Միևնույն ժամանակ մի շարք տնտեսագետներ կարծում են, որ ռուբլին ներկայումս չափազանց ուժեղ է։ ՎՏԲ բանկի ղեկավար Անդրեյ Կոստինի խոսքով՝ այդ պայմաններում ռուսական արտահանողները կորցնում են եկամուտներ, իսկ պետբյուջեն՝ մուտքեր։ Նրա գնահատմամբ՝ տնտեսության համար ավելի ընդունելի կլիներ 90-100 ռուբլի մեկ դոլարի դիմաց փոխարժեքը։ Սակայն Կենտրոնական բանկում նշել են, որ գործող փոխարժեքը լիովին արտացոլում է շուկայում առաջարկի և պահանջարկի հավասարակշռությունը և լրացուցիչ կարգավորման կարիք չունի։


















































Ամենադիտված
Սպանություն է տեղի ունեցել Երևանում