Բայրամովը զանգահարել է Ֆիդանին
Աշխարհ
Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանի հետ։
Այս մասին հայտնել է APA-ն։
Հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել են տարածաշրջանում անվտանգության հետ կապված իրավիճակը և աճող լարվածությունը։
Ջեյհուն Բայրամովը դատապարտել է այսօր Թուրքիայի տարածքի վրա տեղի ունեցած վերջին հրթիռային հարձակումը և աջակցություն հայտնել եղբայրական Թուրքիային։ Ընդգծվել է, որ հետագա ռազմական էսկալացիան կարող է հանգեցնել անցանկալի հետևանքների։
Զրույցի ընթացքում մտքեր են փոխանակվել նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ երկկողմ և տարածաշրջանային հարցերի շուրջ։


















































Ամենադիտված
Սպանություն է տեղի ունեցել Երևանում