Բոստոնի արվարձանում դեռահասը սպանել է մորն ու եղբորը. Ի՞նչ կապ ունի ChatGPT-ն Ճապոնիայում ռեկորդային հորդառատ անձրևների հետևանքով կա զոհ, տասնյակ հազարավոր տներ մնացել են առանց էլեկտրականության ԱՄՆ-ն ի վիճակի է անժամկետ աջակցել Իրանի ծովային շրջափակմանը. Պենտագոնի ղեկավար Սանկտ Պետերբուրգի նախկին փոխնահանգապետի որդին կալանավորվել է Մոսկվայում սպանության գործով Մարտուն Գրիգորյանը 2 ամսով կալանավորվեց Instagram-ը 10 տարվա մեջ առաջին անգամ փոխել է լոգոն Երաշտը «այրել է» Գերմանիայի բերքը․ կորուստները հասել են 600 մլն եվրոյի Օգոստոսի 16-ին՝ Խաղողօրհնեք․ Սուրբ Պատարագներ կմատուցվեն Հորդառատ տեղումներ են սպասվում․ եղանակը՝ օգոստոսի 14-ից 17-ին Վաղը սպասվում է Ազատի զինվորական կացարանում զոհված 15 զինծառայողների գործով հերթական դատական նիստը Մեղրիի համայնքային ոստիկանները Շվանիձորում ապօրինի արդյունահանման դեպք են բացահայտել ՆԳՆ Փրկարար ծառայությունը ջրшհեղձnւթյnւնների դեպքերը կանխարգելող իրազեկում է տարածել (տեսանյութ) 

«Նիկոլ Փաշինյանը բացել է իր բոլոր խաղաքարտերը, բաց ձեռքերով մտել է կռվի դաշտ». «Փաստ»

Հայկական Մամուլ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Նիկոլ Փաշինյանն այլևս ալեգորիկ ձևակերպումներ չի անում, ինչպես ասում են՝ «բաց է խաղում»։ Հայտարարում է, որ իր ցուցումով է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրենն ազատման դիմում գրել, կամ, որ նոր Սահմանադրության մեջ հղում չի լինելու Անկախության հռչակագրին։ Քաղաքագետ Արմեն Հովասափյանը հիշեցնում է՝ նախապես էր անոնսավորվել Սահմանադրության փոփոխությունը։ «Նշում են սահմանադրական «բարեփոխումների» մասին։ Բայց պետք է տեսնենք, թե ինչն է փոխվել, որ հասկանանք՝ բարեփոխո՞ւմ է, թե՞ չարեփոխում։ Սահմանադրության՝ մեր մայր օրենքի հիմքը հանդիսացել է Անկախության հռչակագիրը, այն մեր փաստական հիմքն է, այսպես ասած՝ մեր երկրի ծննդականը։ Սահմանադրությունն ընդունել ենք՝ հղում անելով 1990 թվականին ընդունված Անկախության հռչակագրին։ Հռչակագրում հստակ ֆիքսված են հայ ազգի նպատակներն ու ձգտումները, հիմքում են Արցախը, Հայոց ցեղասպանությունը, Սփյուռքն ու Եկեղեցին։ Սա մեզ համախմբող թիվ մեկ բաղադրիչն է։ Փաշինյանը վախենում է այն ամենից, որտեղ գրված է Արցախ, Ցեղասպանություն, Սփյուռք։ Այս տերմինները նրա համար կարծրատիպեր են։ Դեռևս 2018 թվականին Բոլթոնն է ասել, որ պետք է դուրս գալ պատմական կաղապարներից։ 2018 թվականին իր առջև սա դրել են, ասել՝ սա է քո տեսլական կոչվածը, այս կետերը կդնես դիմացդ ու աստիճանաբար թեման «կեփես», որոշակի դոզավորումներով, մարդկանց տրամադրությունները շոշափելով՝ խոսիր թեմաների մասին, արդյունքում որոշակի ժամանակ հետո բաց կխաղաս»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Հովասափյանը։

Նա ընդգծում է՝ Փաշինյանն անգամ ասում է, թե եկեղեցիների խորանից Արցախի անունն է հնչում, և դա պատերազմի կոչ է։ «Պարտադիր պայման չէ, որ քահանաներն իրենց տեքստի մեջ նշեն «խաղաղություն Հայաստան աշխարհին, Արցախ աշխարհին»։ Քահանաներ կան, որ այդ ձևակերպումն օգտագործում են, ոմանք չեն օգտագործում։ Դա պատարագի մեջ ամրագրված պարտադիր ձևակերպում չէ։ Նա լրագրողների հետ հանդիպման ժամանակ իր ցավերը ցույց տվեց։ Ասում էր՝ Կաթողիկոսը խախտել է կուսակրոնության ուխտը, հետո ասաց՝ արտաքին գործակալներ են։ Բայց այս ամենը պարզապես ծխածածկույթ էր։ Ամիսներ առաջ Կաթողիկոսը մասնակցեց Եկեղեցիների համաշխարհային խորհրդի կազմակերպած համաժողովին, որի ժամանակ խոսեց Արցախի խնդրի, գերիների վերադարձի մասին, արցախցիների տեղահանության և իրենց բնօրրանում ցեղասպանության մասին։ Անմիջապես դրան արձագանքեց Փաշազադեն։ Փաշինյանն էլ աստիճանաբար հրապարակ նետեց թեզերը, փոքր չափաբաժիններով դրանք մատուցեց հանրությանը։ Օրինակ՝ Կաթողիկոսի մասով նա տեսավ, որ իր առաջ քաշած թեզերը, բացի իրեն համախոհ խմբակից, հանրության մեծ մասի վրա լուրջ ազդեցություն չեն թողնում։ Այս փուլում Նիկոլ Փաշինյանն առավել ցույց տվեց իր դեմքը, իր ուզածը, ցույց տվեց, թե որն է իր բուն ասելիքը։ Նա հիմա բացել է իր բոլոր խաղաքարտերը, բաց ձեռքերով մտել է կռվի դաշտ: Հիմա նախընտրական շրջան է, նա պետք է վաբանկ գնա, ցույց տա, թե որն է իր բուն առաքելությունը։ Հիմա էլ իրեն Մեսրոպ Մաշտոցի հետ է համեմատում։ 2026 թվականը համեմատում է 405 թվականի հետ։ Նա դարձել է հայ ազգի մեծագույն գրականագետը, ամենալավ ճարտասանն է, ամենալավ վերծանողն է, Խորենացի է մեկնաբանում, Բուզանդից է մեջբերումներ անում։ Նա պղծում է «Ճանաչել զիմաստություն և զխրատ, իմանալ զբանս հանճարոյ» ոսկեղենիկ միտքը՝ մեկնելով դա, որ այդ ժամանակ էլ Հայաստանը գտնվում էր ճակատագրական խաչմերուկի վրա, և հիմա մենք պետք է այնպես անենք, որ հետո չգրվի «Ողբը»։ Նա շարունակում է իրեն համեմատել մեր մեծերի հետ։ Փորձենք գուշակել, թե հաջորդիվ պատմական որ կերպարի հետ է իրեն համեմատելու։ Սա վատ տեղ է տանում, նման բաներ կարելի է տեսնել բուժհաստատություններում, որտեղ մարդիկ ասում են՝ ես Նապոլեոնն եմ, ես Կուտուզովն եմ։ Երբ մարդիկ ունենում են որոշակի մտասևեռումներ, նրանց մոտ տարբեր կպչուն մտքեր են առաջանում»,-նկատում է մեր զրուցակիցը։

Օրերս Փաշինյանը ելույթ ունեցավ նաև Եվրախորհրդարանում։ Այն շատերը որակեցին որպես օգնության խնդրանք. «Օգնեք՝ վերընտրվեմ»։ «Եթե մեկնաբանենք Նիկոլ Փաշինյանի ելույթը Եվրախորհրդարանում, ապա, որպես երկրի ղեկավարի ելույթ, այն ուղղակի զավեշտալի էր։ Երկրի ղեկավարը չէր գնա դրսում բողոքելու, «տղա բերելու», թե՝ եկեք, ինձ նեղացնում են։ Նա մեր երկրի ներքին գործերը հանեց արտաքին շուկա և փորձեց այնտեղ իր համար դիվիդենտ հավաքել։ Տպավորություն է, որ կարծես մի ընդդիմադիր գործչի ելույթ էի լսում, ոչ թե երկրի ղեկավարի, քանի որ Փաշինյանը չի կարողացել դիմակազերծ լինել իր ընդդիմադիր կեցվածքից, և գնացել, Եվրախորհրդարանում այս կամ այն հարցերից է բողոքում։ Երկրորդ՝ Փաշինյանի ելույթից հետո ընդունվել է «ԵՄ ընդլայնման ռազմավարություն» փաստաթուղթը։ Այդ փաստաթղթում ոչ մի խոսք չկա, որ Հայաստանն ունի ԵՄ անդամության հեռանկար։ Այս մասին ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանն էր նշել և ընդգծել, որ ընդամենը նշված է, թե ողջունում են սկսված պրոցեսը, այն է՝ դեպի ԵՄ գնալու ճանապարհի այս ֆարսը, որ կազմակերպեցին Ազգային ժողովում։ Հայտնի գրանտակերները ԱԺ մի հրովարտակ ներկայացրեցին, հետո ԱԺ-ում լսումներ կազմակերպեցին, վերջում էլ բանաձև ընդունեցին։ Եվրոպացիները միայն ողջունեցին դա՝ ապրեք, որ նման բան եք ուզում անել, բայց միայն այդքանը։ Մինչդեռ նույն փաստաթղթում նշված է Մոլդովայի, Ուկրաինայի մասին, բայց Հայաստանի եվրաինտեգրման խնդրի հետ կապված եվրոպացիները բաց ցույց տվեցին՝ «տղա՛ ջան, գնա քո գործերով զբաղվի, դու այստեղ գործ չունես, երբ մեզ պետք լինես ինչ-որ հարցի շուրջ, կխաղարկենք Հայաստան խաղաքարտը, բայց այսօր այդ կալիբրը չունես, քո տրամաչափը շատ փոքր է, դու դեռ խնդիրներ ունես»։ Սա նաև ուղերձ էր Փաշինյանին՝ հասկանալու, թե նա որ կողմ է, ի վերջո, թեքվելու։ Մե՛կ Եվրոպա է գնում, մե՛կ ամերիկացիների հետ է աշխատում, ռուսների ու չինացիների հետ Բրիքս է գնում։ Ինչպե՞ս է հնարավոր, որ մի մարդ գնա Բրիքս, զրուցի Հնդկաստանի,Պակիստանի, Չինաստանի ղեկավարների հետ, ջերմ նկարներ հրապարակի, երկու օր հետո գնա, գլուխը դնի Մակրոնի ուսին և բողոքի»,-հավելում է քաղաքագետը։

Հիշեցնում է՝ այսօր մեր տարածաշրջանը շատ ցայտնոտային վիճակում է գտնվում։ «Ոչ ոք չգիտի, թե վաղն ինչ է տեղի ունենալու Իրանի հետ կապված։ Իմ գնահատմամբ, Եվրոպան Իրանի հետ կապված դեպքերով նաև որոշակի ինքնուրույնություն ձեռք բերեց, քանի որ ամբողջովին չպարեց Ամերիկայի պարը։ Օրինակ՝ Իսպանիան կոշտ դիրքորոշում ցույց տվեց։ Իսպանիայի վարչապետը բավականին կոշտ հռետորաբանությամբ դատապարտեց Թրամփի քայլերը։ Միգուցե նույն Եվրոպան Իսպանիայի բերանով ակնարկում է Ամերիկային, որ այդքան էլ համաձայն չէ տեղի ունեցողի հետ։ Այո՛, եղան դեկլարատիվ տեքստեր, որոնք պետք է լինեին։ Չմոռանանք, որ Եվրոպան ամբողջովին խրված է ուկրաինական խնդրի մեջ։ Եվրոպան կարողանում է գումարով, ինչ-որ մատակարարումներով Ուկրաինային աջակցել։ Ուստի Հայաստանում այսօր ինչ-որ ճակատ բացել Փաշինյանի նման հակասական, հեղհեղուկ կերպարի միջոցով՝ լուրջ չէ։ Մյուս կողմից՝ մեր հարևան Իրանը վերջին օրերին ցույց տվեց, թե ինչ է նշանակում ինքնիշխանություն, որն է ազգային պետությունը, ինչ է նշանակում ընդհանրապես պետության համար ծառայել ու պետության լինելիությունը դարձնել նպատակ։ Արևմտյան կողմը չի հասկանում, որ Իրանը Իրաքը չէ։ Վերջինս ստեղծվել է 1918 թվականին, մինչև այդ եղել է բրիտանական գաղութ, Օսմանյան կայսրության մեջ մտել և այլն։ Իրանը ինքնուրույն պետություն է, որն ունեցել է Կյուրոս Մեծ, Դարեհ Առաջին, Դարեհ Երրորդ։ Նրանք մարդիկ են, ովքեր համաշխարհային պատմության մեջ թողել են իրենց ակնհայտ հետքը, ձեռագիրը, ասելիքը։ Ի վերջո, Մակեդոնացին, մեծ հաշվով, չկարողացավ լուծել Պարթևստանի հարցը։ Պարսկաստանը պահպանեց իր պետական տարածքները, միավորումները, դա մի պետություն է, որտեղ 2500-3000 տարի անընդմեջ եղել է իշխանություն, նույն սահմանում եղել է պետություն։ Որքան էլ այսօր Թրամփը և նրա սատելիտներն ասեն, թե Իրանի հարցերը լուծեցին, զուգահեռ տեսնում ենք, որ Արաղչին, Լարիջանին վստահ դիրքորոշումներով հայտարարում են, որ քանի կա Իսրայել չարիքը, Իրանի համար չի կարող լինել հանգիստ։ Դա իրենց համար թիվ մեկ խնդիրն է»,-ասում է նա։

Այս օրերին շատ է քննարկվում Սյունիքով անցնող ճանապարհի հարցը։ Քաղաքագետը նշում է՝ Իրանի դեմ սկսված պատերազմի առաջին օրերին ասել է, որ TRIPP-ը «մահացավ»։ ««Թրամփի ուղին» դադարեց գոյություն ունենալ։

Եթե Իրանը կարողանա խնդիրը կարգավորել, այն է՝ որոշակի բանակցություններ են սկսվում, կողմերը նստում են սեղանի շուրջ և այլն, Իրանը մնում է այսօրվա իր կարգավիճակով, Իրանի ոչ մի առաջնորդ, պետական գործիչ չի կարող թույլ տալ, որ իր հյուսիսային սահմանի վրա «Թրամփ» անունով մի հիմնարկ, տարածք գործի, գոյություն ունենա։ Նա կարող է այնտեղ ինչ-որ ուժեր կենտրոնացնել, չեմ բացառում, որ հարվածեն այդ հատվածի վրա, կամ էլ ձգտի ունենալ վերահսկողություն՝ իմանալու համար, թե ովքեր են անցնում այդ տարածքով։ Եթե Իրանում ինչ-որ բաներ են փոփոխվում, այն է՝ պրոամերիկյան ինչոր օպերացիա է իրականանում, TRIPP-ը նորից կորցնում է իր առաջնայնությունը, քանի որ այդ միջանցքը կարող է արդեն անցնել Իրանի տարածքով։ Արդյունքում «Թրամփի ուղու» շուրջ ստեղծված աժիոտաժը հօդս է ցնդում։ Երկու դեպքում էլ այն ուղղակի դառնում է ինչ-որ միջանցք, դառնում է «Զանգեզուրի միջանցք» կոչվածը։ Չեմ պատկերացնում, որ այնտեղ ներդրումներ կկատարվեն, դա կետ է, որտեղ ցանկացած պահի կարող են լինել հրթիռակոծություններ։ Դա կարող է դառնալ ուղղակի հարվածային գոտի։ Էլ չեմ ասում, որ կարող ենք ականատես լինել Հայաստանի Հանրապետության սուվերեն տարածքում մարտական գործողություն իրականացնելու դեպքերի հետ»,-եզրափակում է Արմեն Հովասափյանը։

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Բոստոնի արվարձանում դեռահասը սպանել է մորն ու եղբորը. Ի՞նչ կապ ունի ChatGPT-նՃապոնիայում ռեկորդային հորդառատ անձրևների հետևանքով կա զոհ, տասնյակ հազարավոր տներ մնացել են առանց էլեկտրականության ԱՄՆ-ն ի վիճակի է անժամկետ աջակցել Իրանի ծովային շրջափակմանը. Պենտագոնի ղեկավար Սանկտ Պետերբուրգի նախկին փոխնահանգապետի որդին կալանավորվել է Մոսկվայում սպանության գործով Մարտուն Գրիգորյանը 2 ամսով կալանավորվեց Instagram-ը 10 տարվա մեջ առաջին անգամ փոխել է լոգոն Երաշտը «այրել է» Գերմանիայի բերքը․ կորուստները հասել են 600 մլն եվրոյի Օգոստոսի 16-ին՝ Խաղողօրհնեք․ Սուրբ Պատարագներ կմատուցվեն Հորդառատ տեղումներ են սպասվում․ եղանակը՝ օգոստոսի 14-ից 17-ին Վաղը սպասվում է Ազատի զինվորական կացարանում զոհված 15 զինծառայողների գործով հերթական դատական նիստը Մեղրիի համայնքային ոստիկանները Շվանիձորում ապօրինի արդյունահանման դեպք են բացահայտել Թուրքիայում ուղևորներ տեղափոխող զբոսանավ է հրդեհվելՆոր Jeland J6-ը հայտնվել է վաճառքում․ հայտնի են գինն ու համալրումըՆԳՆ Փրկարար ծառայությունը ջրшհեղձnւթյnւնների դեպքերը կանխարգելող իրազեկում է տարածել (տեսանյութ) Արխանգելսկի մարզում առաջին անգամ բեղավոր գիշերաչղջիկներ են հայտնաբերվելԹռիչքների անվտանգության պատճառով սահմանափակումներ են մտցվել Նիժնի Նովգորոդի օդանավակայանում El Pais. Իսպանիան սկսել է ծովային պատնեշ տեղադրել Մելիլյայում«Մարինան նույնպես չկարողացավ հաղթել այդ չարիքին». Իրինա Թովմասյանը ցավալի լուր է հայտնել Գլխավոր դատախազը վճռաբեկ բողոք է ներկայացրել՝ Միքայել Սրբազանի տնային կալանքը վերացնելու որոշումը բեկանելու պահանջով Վարշավայում դեռահաս աղջիկը զրկվել է ատամներից՝ ուկրաինական առոգանության պատճառովԱֆղանստանում մասնավոր տան այգում 500 կիլոգրամանոց խորհրդային ռումբ է հայտնաբերվել Ռուսական զորքերը դուրս կբերվեն․Թուրքիան պահանջելու է սահմանազատում՝ Ալեքսանդրապոլի պայմանագրով (տեսանյութ) Մասնագետը նշել է էլեկտրալարերի վտանգավոր անսարքության հիմնական նշաններըՆիկոլ Քիդմանը խոստովանել է՝ 19 տարվա ամուսնությունից հետո ամուսնալուծությունն իր համար անսպասելի էրԻտալիայում զինամթերք արտադրող գերմանական KNDS գործարանում պայթյուն է որոտացել Ճապոնիայի վարչապետը Պուտինի՝ Կուրիլյան կղզիներ կատարած առաջին այցը «բացարձակապես անընդունելի» է որակել Վաշինգտոնը Բաղդադին տեղեկացրել է մինչև սեպտեմբերի 30-ը ամերիկյան զորքերը դուրս բերելու մտադրության մասին ՔՊ-ի անգործությունն Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հարցում Արցախում հանգեցրեց ցեղասպան էթնիկ զտման. Շարմազանով Գնդապետ Էդիկ Մալոյանի խափանման միջոցը փոխվել է Wildberries-ի պահեստներում ավելի քան 11 միլիոն գիրք է ոչնչացվել, հրատարակչությունները շտապ վերահրատարակում են գրքերը Սննդաբանը զգուշացրել է ուտելու ժամանակ տարածված սովորության հետևանքների մասինՈւկրաինան Ռուսաստանին առաջարկել է փոխադարձ դադարեցնել Սև ծովում թիրախների ուղղությամբ հարձակումները Փաշինյանին կարգե’ք «ցարի բոգ». ինքն է որոշում՝ ում բռնեն, ում ներեն, ում տանեն ԱԱԾ. Դանիելյան (տեսանյութ) Լարված իրավիճակ՝ ԱԺ-ում. ՌԴ-ն կալանավորել է Քենեդիի ազգականին (տեսանյութ) «Իմ կյանքի մեծագույն սեր». Կարեն Հովհաննիսյանը նոր լուսանկար է հրապարակել Նախկին պատգամավորը նշել է՝ ինչու Կիևը չի ցանկանում վերադարձնել որոշ ուկրաինացի գերիներիԱրևի խավարման պատճառով կիլոմետրանոց խցանումներ են առաջացել. ՄանրամասներԲժիշկը հերքել է «ամենաօգտակար» միրգ կամ բանջարեղեն լինելու մասին տարածված միֆըՌազմական ոստիկանության պետի ամենահավանական թեկնածուն նախկին ոստիկանապետ Արամ Հովհաննիսյանն է Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան է ուղարկվել ցորենով բեռնված 20 վագոն Ռեալը նվաճեց Թերեզա Էռերայի գավաթը` հաղթելով Դեպորտիվոյին Գերմանիան պատասխանել է ռուսական նավերի վերաբերյալ Պուտինի կոշտ նախազգուշացմանըԻսրայելի ԿԸՀ-ն արգելել է Նեթանյահուին նախընտրական քարոզչության մեջ երեխաների մասնակցությամբ տեսանյութ օգտագործել Զելենսկին ԱՄՆ-ին նոր առաջարկներ է փոխանցել և Վաշինգտոնից ավելի մեծ ներգրավվածություն է ակնկալումՀՀ քաղաքացի երեխաներին կարգելվի կրթվել Ստամբուլի հայկական դպրոցներում Գերմանիայի կանցլերի վարկանիշը կտրուկ ընկել է Լիբանանը հերքել է «Հեզբոլլահի» զինաթափումը վերահսկող երկրների շուրջ Իսրայելի հետ համաձայնության մասին տեղեկությունըԱբովյանում նոր հատուկ կացարան կկառուցվի Հայաստանում ապաստան հայցող անձանց համար Կեղծ ամուսնություններ՝ 100 հազար դոլարով․ ԱՄՆ-ում գրին քարտեր ստանալու խոշոր սխեմա է բացահայտվել Վրաց-ռուսական սահմանի ուղղությամբ երթևեկությունը վերականգնվել է
Ամենադիտված