Ձյուն, մերկասառույց. իրավիճակը՝ Հայաստանի ճանապարհներին
Այլ
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:
Փրկարար ծառայությունից տեղեկացնում են, որ փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։
Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհը դժվարանցանելի է կցորդով բեռնատարների համար։
Լոռու և Շիրակի մարզերի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց։
Շիրակի մարզում, Դիլիջանի և Տիգրանաշենի ոլորաններում, Սարավան-«Զանգեր» հատվածում տեղում է ձյուն։
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։


















































Ամենադիտված
Նազենի Հովհաննիսյանը՝ գեղեցիկ կարգավիճակում (տեսանյութ)