Երկու հնդկական տանկեր անցել են Հորմուզի նեղուցով
Աշխարհ
NDTV-ն հաղորդել է, որ շաբաթ օրը Հորմուզի նեղուցը հատել են Հնդկաստանի նավագնացության կորպորացիային պատկանող երկու տանկեր՝ ուղղություն վերցնելով դեպի Հնդկաստան։
«Աղբյուրների տվյալներով՝ գործողությունը կատարվել է մեծ զգուշությամբ և Իրանի ու տարածաշրջանային այլ երկրների օգնությամբ։ Շիվալիկի և Նանդա Դևիի անցումը հնարավոր է դարձել վերջին մի քանի օրերի ընթացքում Հնդկաստանի և Իրանի ղեկավարության միջև տեղի ունեցած մի շարք բանակցությունների արդյունքում», - հաղորդել է հեռուստաալիքը։
Նախօրեին Հնդկաստանի նավահանգիստների, նավագնացության և ջրային ուղիների նախարարության խոսնակ Ռաջեշ Կումար Սինհան հայտարարել է, որ Հնդկաստանի դրոշի ներքո նավարկող մեկ այլ տանկեր՝ «Ջագ Պրակաշը», որը Օմանից Աֆրիկա գազային նավթ էր տեղափոխում, նույնպես լքել է Հորմուզի նեղուցը։


















































Ամենադիտված
Նազենի Հովհաննիսյանը՝ գեղեցիկ կարգավիճակում (տեսանյութ)