Բեն Լադենին մատնողի ինքնությունը հայտնի է դարձել
ԱՄՆ
ԱՄՆ–ի պաշտպանության նախարար Լեոն Պանետան հրապարակայնորեն հայտարարել է, որ աշխարհի նախկին թիվ մեկ ահաբեկիչ Ուսամա Բեն Լադենի գտնվելու վայրի մասին տեղեկությունները Կենտրոնական հետախուզական վարչությանը հայտնել է պակիստանցի բժիշկ։
Ամերիկյան CBS հեռուստատեսության «60 minutes» հաղորդմանը տված հարցազրույցում պաշտպանության նախարարն իր մտահոգությունն է հայտնել բժիշկ Շաքիլ Աֆրիդի ճակատագրով, ով Պակիստանում ձերբակալվել է դավաճանության համար։ Պակիստանցի բժիշկը ԱՄՆ–ի հատուկ ծառայություններին հայտնել էր, որ Բեն Լադենը գտնվում է Պակիստանի Աբուտոբադ քաղաքում։
Պանետան հայտարարել է, որ Միացյալ նահանգները և Պակիստանը պետք է համատեղ պայքարեն ահաբեկչության դեմ, հաղորդում է BBC Russia–ն։
Հիշեցնենք, որ Ուսամա Բեն Լադենը սպանվել էր անցյալ տարի ԱՄՆ–ի հատուկ ծառայությունների ձեռնարկած հատուկ գործողությունների ժամանակ։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)