Իսրայելում օդային տագնապ է հայտարարվել
Աշխարհ
Իրանից հրթիռների արձակման պատճառով՝ Թել Ավիվի տարածքում լսվել են օդային հարձակման ազդանշաններ, գրում է ՏԱՍՍ-ը։
Իրանի հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) տվյալներով՝ Իրանը էսկալացիայի ընթացքում 46-րդ անգամ հրթիռներ է արձակել Իսրայելի վրա։ Նրանք նշել են, որ իրանական բանակը օգտագործել է Խորամշահր, Խեյբար Շեհան, Էմադ և Քադր գերծանր հրթիռներ։
Մեկ օր առաջ ԻՀՊԿ-ն հայտնել էր 10 վայրի վրա հարվածների մասին, որտեղ, ենթադրաբար, գտնվում են Իսրայելի ղեկավարության անդամներ։ Հայտարարության մեջ նշվում է, որ 10 թիրախներից յոթը գտնվում էին Թել Ավիվում, երկուսը՝ Ռիշոն Լե Զիոնում և մեկը՝ Շոհամում։


















































Ամենադիտված
Նազենի Հովհաննիսյանը՝ գեղեցիկ կարգավիճակում (տեսանյութ)