Մեծ Բրիտանիան հայտարարություն է տարածել Մերձավոր Արևելքում դաշնակիցների պաշտպանության վերաբերյալ
Աշխարհ
Մեծ Բրիտանիան չի խուսափի Մերձավոր Արևելքում իր դաշնակիցներին, շահերին և ժողովուրդներին պաշտպանելուց, չնայած սրվող հակամարտության դիվանագիտական կարգավորման իր ձգտմանը, շաբաթ օրը հաղորդել է «Գարդիան» թերթը՝ հղում անելով արտաքին գործերի նախարար Իվետ Քուփերին։
Guardian-ին տված հարցազրույցում Քուփերը կրկնել է, որ Մեծ Բրիտանիան ձգտում է հակամարտության բանակցային լուծման, այդ իսկ պատճառով չի միացել (ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից Իրանի դեմ ուղղված նախնական հարվածներին) և «կշարունակի դա անել»։
Սակայն նա հավելել է, որ երկիրը «չի խուսափի» Մեծ Բրիտանիայի դաշնակիցներին, շահերին և ժողովուրդներին տարածաշրջանում պաշտպանելուց», - նշել է հրատարակությունը։


















































Ամենադիտված
Նազենի Հովհաննիսյանը՝ գեղեցիկ կարգավիճակում (տեսանյութ)