Առաջարկում են արգելել միանգամյա օգտագործման մանգալները
Ռուսաստան
Ռուսաստանի Պետդումայում առաջարկ է հնչել արգելել շաշլիկի համար նախատեսված միանգամյա օգտագործման մանգալները։ Այս նախաձեռնությամբ հանդես է եկել պատգամավոր Վիտալի Միլոնովը, հայտնում է Shot-ը։
Պատգամավորի խոսքով՝ նման քայլը կարող է օգնել պաշտպանել բնությունը։ Նա նշել է, որ մարդիկ հաճախ բնության մեջ հանգստանալուց հետո այդ բարակ մետաղից պատրաստված մանգալները թողնում են անտառներում, ինչը վնասում է շրջակա միջավայրին։ Այդ պատճառով, նրա կարծիքով, նման մանգալների օգտագործումը պետք է արգելվի։
Միևնույն ժամանակ Միլոնովը ընդգծել է, որ դրա փոխարեն պարտադիր չէ գնել թանկարժեք մանգալներ կամ շամփուրներ՝ օրինակ 25 հազար ռուբլի արժողությամբ տարբերակներ։ Նա նաև նշել է, որ մանգալների և շամփուրների համար պետական ստանդարտ (ГОСТ) սահմանելը նպատակահարմար չէ, քանի որ դա կարող է հանգեցնել դրանց գների կտրուկ աճի։


















































Ամենադիտված
Նազենի Հովհաննիսյանը՝ գեղեցիկ կարգավիճակում (տեսանյութ)