Արհեստական ինտելեկտի պատճառով՝ Meta-ն կարող է աշխատանքից ազատել իր աշխատակիցների ավելի քան 20%-ին
Աշխարհ
Ամերիկյան Meta տեխնոլոգիական կորպորացիան արհեստական բանականության տեխնոլոգիաներին անցնելու ընթացքում քննարկում է աշխատակիցների լայնածավալ կրճատումները, հաղորդում է Reuters-ը՝ հղում անելով աղբյուրներին։
Աղբյուրների համաձայն՝ ընկերության աշխատակիցների թիվը կարող է կրճատվել ավելի քան 20%-ով։ Սակայն աղբյուրները նշում են, որ կրճատումների վերջնական ժամկետները և մասշտաբները դեռևս հաստատված չեն։
Եթե կրճատումները ազդեն աշխատուժի մոտավորապես մեկ հինգերորդի վրա, դա կլինի աշխատուժի ամենամեծ կրճատումը 2022 թվականի վերջին - 2023 թվականի սկզբին ընկերության վերակառուցումից ի վեր։ Այդ ժամանակ ընկերությունը կրճատել էր 21 000 աշխատակցի, որը կազմում էր աշխատուժի գրեթե 25%-ը։
2025 թվականի դեկտեմբերի դրությամբ Meta-ն աշխատանքի է վերցրել մոտավորապես 79 000 մարդ։


















































Ամենադիտված
Նազենի Հովհաննիսյանը՝ գեղեցիկ կարգավիճակում (տեսանյութ)