Իրանում «Էպիկական ցասում» գործողության մեկնարկից ի վեր 13 ամերիկացի զինվոր է զոհվել. WSJ
Համաշխարհային Մամուլ
Իրանի դեմ «Էպիկական ցասում» գործողության մեկնարկից ի վեր զոհվել է առնվազն 13 ամերիկացի զինծառայող, հաղորդում է The Wall Street Journal-ը՝ հղում անելով աղբյուրին։
Թերթի տվյալներով՝ գործողության ընթացքում վիրավորվել է ևս 200 զինծառայող։ Սակայն աղբյուրը նշել է, որ 200 վիրավորներից 170-ը արդեն վերադարձել է ծառայության։
Ավելի վաղ իրանական ուժերը հարվածել էին ամերիկյան տանկերի Շարժայի (ԱՄԷ) ափերի մոտ՝ հրկիզելով նավը։ Անօդաչու թռչող սարք է հարձակվել նաև Բաղդադում ԱՄՆ դեսպանատան վրա։ Տեղական անվտանգության ուժերը ամբողջությամբ փակել են մայրաքաղաքի կենտրոնում գտնվող «Կանաչ գոտին», որտեղ գտնվում են Իրաքի կառավարական գրասենյակների մեծ մասը և բազմաթիվ երկրների, այդ թվում՝ ԱՄՆ-ի դեսպանատները։


















































Ամենադիտված
Նազենի Հովհաննիսյանը՝ գեղեցիկ կարգավիճակում (տեսանյութ)