Համաշխարհային էներգետիկ շուկան չի կարող գործել առանց ռուսական նավթի։ Պեսկով
Ռուսաստան
Ռուսաստանի նավթի մուտքը համաշխարհային շուկա ԱՄՆ պատժամիջոցների մեղմացումից հետո նպաստում է դրա կայունացմանը, TASS-ին տված հարցազրույցում հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
Նրա խոսքով՝ շատ երկրներ կարիք ունեն ռուսական նավթի, հատկապես Մերձավոր Արևելքի ճգնաժամի ժամանակ։ «Այժմ, երբ ռուսական նավթի մի մասը մտնում է էներգետիկ շուկաներ, ավելի մեծ կայունություն է գալիս», -նշել է Կրեմլի խոսնակը։
Պեսկովը կարծիք է հայտնել, որ տնտեսությունն այսպես է գործում։ Նա հավելել է, որ միջազգային էներգետիկ ենթակառուցվածքները չեն կարող հրաժարվել ռուսական նավթի մեծ ծավալներից։


















































Ամենադիտված
Նազենի Հովհաննիսյանը՝ գեղեցիկ կարգավիճակում (տեսանյութ)