Միացյալ Նահանգները կվերսկսի նավթի արդյունահանումը Կալիֆոռնիայի ափերի մոտ
Աշխարհ
ԱՄՆ էներգետիկայի նախարար Քրիս Ռայթը հանձնարարել է Sable Offshore Corp.-ին վերսկսել նավթի արդյունահանումը Կալիֆոռնիայի ափերի մոտ, հայտարարել է Էներգետիկայի նախարարությունը։
«ԱՄՆ էներգետիկայի նախարար Քրիս Ռայթն այսօր հանձնարարել է Sable Offshore Corp-ին վերականգնել գործունեությունը Սանտա Ինես հանքավայրում և խողովակաշարային համակարգում՝ Կալիֆոռնիայի քաղաքականության պատճառով մատակարարման խափանումների ռիսկը վերացնելու համար, որը տարածաշրջանը և ԱՄՆ զինված ուժերը կախվածության մեջ են դրել օտարերկրյա նավթից», - ասվում է նախարարության հայտարարության մեջ։
Նախարարությունը պարզաբանել է, որ որոշումը կայացվել է «Պաշտպանական արտադրության մասին» օրենքով և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից տրված համապատասխան գործադիր հրամանագրով տրված լիազորությունների շրջանակներում։


















































Ամենադիտված
Նազենի Հովհաննիսյանը՝ գեղեցիկ կարգավիճակում (տեսանյութ)