Մոսկվայի ուղղությամբ թռչող ութ անօդաչու է խոցվել մեկ օրվա ընթացքում
Ռուսաստան
Մոսկվայի ուղղությամբ թռչող ուկրաինական ութ անօդաչու թռչող սարք է խոցվել մեկ օրվա ընթացքում։ Այս մասին Telegram-ում հայտնել է Ռուսաստանի մայրաքաղաքի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը։
Քաղաքապետի խոսքով՝ միայն վերջին միջադեպի ընթացքում օդային պաշտպանության համակարգերը ոչնչացրել են Մոսկվայի ուղղությամբ շարժվող ևս երեք անօդաչու սարք։ Անօդաչուների բեկորների ընկնելու վայրերում աշխատում են արտակարգ ծառայությունների մասնագետները։
Հարձակման այլ մանրամասներ չեն հաղորդվում։ Ավելի վաղ՝ մարտի 14-ին, տեղեկություններ էին տարածվել, որ Ուկրաինան Ռուսաստանի ուղղությամբ արձակել է գրեթե 90 անօդաչու սարք։ Ռուսաստանի օդային պաշտպանության ուժերը դրանք որսացել են Ազովի և Սև ծովերի ջրատարածքներում, ինչպես նաև երկրի տասը տարբեր շրջաններում։


















































Ամենադիտված
Նազենի Հովհաննիսյանը՝ գեղեցիկ կարգավիճակում (տեսանյութ)