Ճապոնացի պատգամավորն առաջարկել է վերացնել ռուսական նավթի նկատմամբ սահմանված պատժամիջոցները
Համաշխարհային Մամուլ
Ճապոնիան պետք է հնարավորինս արագ վերացնի ռուսական նավթի նկատմամբ սահմանված տնտեսական պատժամիջոցները։ Այս մասին РИА Новости-ին տված հարցազրույցում հայտարարել է Ճապոնիայի խորհրդարանի վերին պալատի պատգամավոր Մունեո Սուզուկին։
Նրա խոսքով՝ ներկայում Ճապոնիան Ռուսաստանից գնում է հեղուկացված բնական գազի մոտ 10 տոկոսը, ինչպես նաև որոշակի քանակությամբ նավթ։ Սուզուկին նշել է, որ Տոկիոյի համար Ռուսաստանի դեմ պատժամիջոցները գործնական իմաստ չունեն, և այդ սահմանափակումները պետք է հնարավորինս արագ չեղարկվեն։ Նա նաև ընդգծել է, որ այս դիրքորոշումը ներկայացրել է իշխող Լիբերալ-դեմոկրատական կուսակցության նիստում, որտեղ քննարկվել է Ճապոնիայի էներգետիկ կայուն մատակարարումների հարցը։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ ամերիկյան պատժամիջոցներից ժամանակավորապես ազատված ռուսական նավթը մեծ հավանականությամբ հիմնականում կգնեն Ասիա-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի երկրները։


















































Ամենադիտված
Նազենի Հովհաննիսյանը՝ գեղեցիկ կարգավիճակում (տեսանյութ)