Մոսկվայի երկու օդանավակայան ժամանակավորապես դադարեցրել են ինքնաթիռների ընդունումը
Ռուսաստան
Մոսկվայի երկու խոշոր օդանավակայաններում՝ «Վնուկովո»-ում և «Դոմոդեդովո»-ում, ժամանակավոր սահմանափակումներ են սահմանվել ինքնաթիռների ընդունման և թռիչքների իրականացման վրա։ Այս մասին հայտնել է Ռուսաստանի ավիացիոն իշխանությունը՝ Ռոսավիացիան, իր Telegram ալիքում։
Գերատեսչության հաղորդագրության համաձայն՝ օդանավակայաններում ժամանակավորապես դադարեցվել է օդանավերի ընդունումն ու արձակումը։ Նշվում է, որ այս սահմանափակումները կիրառվել են թռիչքների անվտանգության ապահովման նպատակով։
Նախօրեին Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը հայտնել էր, որ մեկ օրվա ընթացքում Ռուսաստանի օդային պաշտպանության համակարգերը Մոսկվայի ուղղությամբ թռչող ուկրաինական ութ անօդաչու սարք են խոցել։ Նրա խոսքով՝ բեկորների ընկնելու վայրերում աշխատում են արտակարգ ծառայությունների մասնագետները։


















































Ամենադիտված
Նազենի Հովհաննիսյանը՝ գեղեցիկ կարգավիճակում (տեսանյութ)