Ստոլտենբերգը չի բացառել ՆԱՏՕ-ի հնարավոր փլուզումը Թրամփի նախագահության ընթացքում
Համաշխարհային Մամուլ
ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը չի բացառել, որ Դոնալդ Թրամփի ներկայիս նախագահական ժամկետի ընթացքում դաշինքը կարող է կանգնել լուրջ ճգնաժամի կամ նույնիսկ փլուզման վտանգի առաջ։ Այդ հնարավոր սցենարի մասին նա խոսել է CBC հեռուստաընկերությանը տված հարցազրույցում։
Ստոլտենբերգի խոսքով՝ երաշխիքներ չկան, որ ՆԱՏՕ-ն լիովին կանցնի այս ժամանակահատվածը առանց լուրջ խնդիրների, քանի որ Թրամփը հաճախ բացահայտ քննադատել է դաշինքը։ Սակայն նա ընդգծել է, որ ԱՄՆ նախագահի քննադատությունը հիմնականում ուղղված է եղել ոչ թե հենց ՆԱՏՕ-ի գոյությանը, այլ այն հանգամանքին, որ որոշ դաշնակիցներ բավարար ֆինանսական ներդրումներ չեն կատարում դաշինքի պաշտպանության համակարգում։
Միևնույն ժամանակ Ստոլտենբերգը նշել է, որ վերջին տարիներին ՆԱՏՕ-ի անդամ երկրները սկսել են ավելացնել իրենց պաշտպանական ծախսերը, ինչը կարող է ամրապնդել դաշինքը։ Ավելի վաղ Իսպանիայում ձախակողմյան «Պոդեմոս» կուսակցությունը առաջարկել էր հանրաքվե անցկացնել երկրի՝ Հյուսիսատլանտյան դաշինքից դուրս գալու հարցով։


















































Ամենադիտված
Գագիկ Ծառուկյանից կբռնագանձվի 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ