Սամարայի օդանավակայանում սահմանվել են թռիչքների ժամանակավոր սահմանափակումներ
Ռուսաստան
Ռուսաստանի Սամարա քաղաքի օդանավակայանում սահմանվել են ինքնաթիռների ընդունման և արձակման ժամանակավոր սահմանափակումներ։ Այս մասին հայտնել է «Говорит Росавиация» Telegram ալիքը։
Հաղորդագրության համաձայն՝ սահմանափակումները կիրառվել են օդանավերի թռիչքների անվտանգության ապահովման նպատակով։ Նշվում է, որ Սամարայի օդանավակայանում սահմանափակումների մասին տեղեկատվությունը հրապարակվել է ժամը 15:57-ին։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Մոսկվայի «Վնուկովո» և «Դոմոդեդովո» օդանավակայաններում հանվել են նմանատիպ սահմանափակումները, որոնք նույնպես ներդրվել էին թռիչքների անվտանգությունն ապահովելու համար։


















































Ամենադիտված
Նազենի Հովհաննիսյանը՝ գեղեցիկ կարգավիճակում (տեսանյութ)