Կալուգայի մարզում խոցվել է Ուկրաինայի զինված ուժերի 16 անօդաչու
Ռուսաստան
Ռուսաստանի Կալուգայի մարզում օդային պաշտպանության ուժերը խոցել են Ուկրաինայի զինված ուժերի 16 անօդաչու թռչող սարք։ Այս մասին Telegram-ում հայտնել է մարզի նահանգապետ Վլադիսլավ Շապշան։
Նրա խոսքով՝ անօդաչուները ոչնչացվել են Բարյատինսկի, Բորովսկի, Ժուկովսկի, Կիրովսկի և Մալոյարոսլավեցկի շրջանների տարածքներում, ինչպես նաև Օբնինսկ քաղաքի մերձակայքում։ Դեպքի վայրերում աշխատում են օպերատիվ ծառայությունների աշխատակիցները։
Նախնական տվյալներով՝ հարվածների հետևանքով տուժածներ կամ ենթակառուցվածքների վնասներ չեն արձանագրվել։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ մարտի 14-ի առավոտյան Ռուսաստանի օդային պաշտպանության համակարգերը երկրի տարբեր շրջաններում խոցել են Ուկրաինայի զինված ուժերի ևս 37 անօդաչու սարք։


















































Ամենադիտված
Նազենի Հովհաննիսյանը՝ գեղեցիկ կարգավիճակում (տեսանյութ)