Իրանի հարվածներից Իսրայելում վերջին 24 ժամում 108 մարդ է հոսպիտալացվել
Աշխարհ
հարվածների հետևանքով վերջին 24 ժամում 108 մարդ տարբեր վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց։ Նշվում է, որ նրանցից 96-ը ստացել են թեթև վնասվածքներ, երկուսի վիճակը միջին ծանրության է, իսկ 9-ը դեռ բուժզննում են անցնում։
Հակամարտության սկսվելուց ի վեր, ըստ պաշտոնական տվյալների, Իսրայելում 3 հազար 195 մարդու է բուժօգնություն է ցուցաբերվել ստացած վնասվածքների համար։ Նրանցից 81-ը կիրակի դեռ հիվանդանոցում են։
Նախարարությունը զոհերի թվի մասին տեղեկություն չի հրապարակել։ Al-Jazeera-ի տվյալներով՝ պատերազմում Իսրայելի զոհերի թիվն առնվազն 14 է:
Իսրայելի բանակը հայտնել է, որ այսօր «լայնածավալ» հարվածներ է հասցրել Իրանին։


















































Ամենադիտված
Նազենի Հովհաննիսյանը՝ գեղեցիկ կարգավիճակում (տեսանյութ)