Դուբայի ոստիկանությունը փակել է օդանավակայան տանող ճանապարհները
Աշխարհ
Դուբայի (ԱՄԷ) իրավապահ մարմինները զգուշացրել են տեղական օդանավակայանի մոտ գտնվող ճանապարհներին երթևեկության դադարեցման մասին՝ անօդաչու թռչող սարքի (ԱԹՍ) և վառելիքի բաքի հրդեհի հետ կապված միջադեպից հետո։
«Փողոցում և օդանավակայան տանող թունելում երթևեկությունը ժամանակավորապես փակ է։ Վարորդներին խնդրում ենք օգտվել այլընտրանքային երթուղիներից», - ասվում է ոստիկանության հայտարարության մեջ։
Ավելի վաղ Դուբայի օդանավակայանի մոտակայքում հրդեհ էր բռնկվել անօդաչու թռչող սարքի միջադեպից հետո վառելիքի բաքի վնասման պատճառով։
Իշխանությունները ժամանակավորապես դադարեցրել էին բոլոր թռիչքային գործողությունները։ Հրդեհը տեղայնացվել է, և տուժածներ չկան։


















































Ամենադիտված
Նազենի Հովհաննիսյանը՝ գեղեցիկ կարգավիճակում (տեսանյութ)