Մակրոնը հայտարարել է, որ կոչ է արել իր իրանցի գործընկերոջը թուլացնել լարվածությունը
Աշխարհ
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ հեռախոսազրույց է ունեցել իր իրանցի գործընկեր Մասուդ Փեզեշքիանի հետ և կոչ է արել Իսլամական Հանրապետությանը զսպել լարվածությունը։
«Ես հենց նոր խոսեցի Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ», - գրել է Ֆրանսիայի առաջնորդը X-ում։
Մակրոնը նաև ընդգծել է, որ «Ֆրանսիան գործում է բացառապես պաշտպանական նպատակներով՝ ձգտելով պաշտպանել իր շահերը, իր տարածաշրջանային գործընկերների շահերը և նավարկության ազատությունը։
Անվերահսկելի սրացումը ամբողջ տարածաշրջանը քաոսի մեջ է գցում», - եզրափակել է Ֆրանսիայի նախագահը։


















































Ամենադիտված
Նազենի Հովհաննիսյանը՝ գեղեցիկ կարգավիճակում (տեսանյութ)