Ղազախստանում հանրաքվեին մասնակցությունը կազմել է 73.12 տոկոս
Աշխարհ
Ղազախստանի քաղաքացիների ավելի քան 73%-ը մասնակցել է նոր սահմանադրության ընդունման հանրաքվեին, հայտարարել է Հանրապետության կենտրոնական հանրաքվեի հանձնաժողովի նախագահ Նուրլան Աբդիրովը։
«Ղազախստանի Հանրապետության քաղաքացիների ընդհանուր թիվը, որոնք իրավունք ունեն մասնակցելու հանրաքվեին, կազմել է 12,482,613: Քվեարկությանը մասնակցած քաղաքացիների թիվը կազմել է 9,127,192, կամ հանրաքվեին մասնակցելու իրավունք ունեցողների 73.12%-ը», - Աստանայում կայացած ճեպազրույցի ժամանակ ասել է Աբդիրովը։
Քվեարկությունն ավարտվել է բոլոր ընտրատեղամասերում՝ թե՛ Ղազախստանում, թե՛ արտերկրում։


















































Ամենադիտված
Նազենի Հովհաննիսյանը՝ գեղեցիկ կարգավիճակում (տեսանյութ)