Տվյալ օգտահաշիվը և ուղարկվող հաղորդագրությունները ոչ մի առնչություն չունեն Արարատ Թևոսյանի հետ․ ՆԳՆ
Հասարակություն
ՆԳՆ հաշվառման-քննական ծառայությունների մատուցման, թույլտվությունների և լիցենզավորման վարչության պետ Արարատ Թևոսյանի անունից WhatsApp հավելվածում բացվել է կեղծ օգտահաշիվ, որով քաղաքացիներին ուղարկվում են հաղորդագրություններ։ Այս մասին տեղեկացնում է ՆԳՆ-ն։
«Տեղեկացնում ենք, որ տվյալ օգտահաշիվը և ուղարկվող հաղորդագրությունները ոչ մի առնչություն չունեն Արարատ Թևոսյանի հետ։
Խնդրում ենք լինել զգոն․ նման կեղծ հաշիվները օգտագործվում են քաղաքացիներից գումար կորզելու կամ անձնական տվյալներ ձեռք բերելու նպատակով»,- ասված է հաղորդագրության մեջ։


















































Ամենադիտված
Նազենի Հովհաննիսյանը՝ գեղեցիկ կարգավիճակում (տեսանյութ)