Իսրայելը հայտնել է, որ խոցել է Իրանի գերագույն առաջնորդի ինքնաթիռը
Աշխարհ
Իրանի գերագույն առաջնորդին տեղափոխող ինքնաթիռը Թեհրանում ոչնչացվել է Իսրայելի օդային հարվածի հետևանքով, հայտնել է Իսրայելի բանակի մամուլի ծառայությունը։
Ըստ հայտարարության՝ մայրաքաղաքի Մեհրաբադ օդանավակայանը երկուշաբթի գիշերը կրկին հարձակման է ենթարկվել՝ կառավարական ինքնաթիռի վրա թիրախային հարվածի հետևանքով։ Իսրայելական բանակի տվյալներով՝ ինքնաթիռն օգտագործել են Իրանի նախկին գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին և այլ բարձրաստիճան իրանցի պաշտոնյաներ։
Վերջին օրերին Իսրայելի բանակը հայտնել է Մեհրաբադ օդանավակայանի վրա առնվազն չորս հարվածի մասին՝ որպես թիրախներ նշելով ռադարները, հակաօդային պաշտպանության համակարգերը, ինչպես նաև ռազմական և տրանսպորտային ինքնաթիռները։


















































Ամենադիտված
Նազենի Հովհաննիսյանը՝ գեղեցիկ կարգավիճակում (տեսանյութ)