Bloomberg. Պակիստանյան տանկերը անվտանգ անցել է Հորմուզի նեղուցով
Աշխարհ
Պակիստանի ազգային նավագնացության կորպորացիայի (PSNC) «Քարաչի» լցանավը հաջողությամբ անցել է Հորմուզի նեղուցով՝ մոտենալով Իրանի ափին, հայտնում է Bloomberg-ը՝ հղում անելով նավերի հետևման տվյալներին։
Նավը նեղուցով անցել է մարտի 15-ին և երկուշաբթի օրը գտնվել է Օմանի Սոհար նավահանգստի մոտ։ Գործակալությունը նշում է, որ նավը կարող է նավթ տեղափոխել ԱՄԷ-ից, սակայն ենթադրվում է, որ այն մասամբ բեռնված է։
Պակիստանի Ազգային նավթային գործակալությունը (PSNC) և Պակիստանի նավթի նախարարությունը չեն արձագանքել մեկնաբանության խնդրանքներին։


















































Ամենադիտված
Նազենի Հովհաննիսյանը՝ գեղեցիկ կարգավիճակում (տեսանյութ)